«Ռոման» հեռացրել է Մոուրինյոյին
Աշխարհում
16:37 16/01/2024
Աշխարհ

«Ռոման» հեռացրել է Մոուրինյոյին

«Ռոմայի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն հեռացել է ակումբից։ Այսօր «Ռոմա»-ն հայտարարել է մասնագետին աշխատանքից հեռացնելու մասին։

«Մենք Ժոզեին և նրա օգնականներին մաղթում ենք ամենայն բարիք հետագա գործունեության մեջ»,- ասվում է «Ռոմայի» հայտարարության մեջ:

Մոուրինյուն «Ռոմայում» էր 2021 թվականից։ Նրա գլխավորությամբ «Ռոման» 2021-22 թթ մրցաշրջանում նվաճել է Կոնֆերենցիաների լիգայի գավաթը։ 2022-23 թթ․ մրցաշրջանում թիմը հասել է Եվրոպա լիգայի եզրափակիչ, որտեղ պարտվել է «Սևիլիային»։

Իտալիայի առաջնության ընթացիկ մրցաշրջանում «Ռոման» 9-րդ տեղում է՝ 20 խաղում վաստակելած 29 միավոր։ 

Placeholder
«Ռոման» հեռացրել է Մոուրինյոյին