Թուրքիան նոր ավիահարվածներ է հասցրել Սիրիայի քրդական ուժերի ենթակառուցվածքներին
Քաղաքական
20:45 16/01/2024
Տարածաշրջան

Թուրքիան նոր ավիահարվածներ է հասցրել Սիրիայի քրդական ուժերի ենթակառուցվածքներին

Թուրքիայի օդային ուժերը դարձյալ մի շարք հարվածներ են է հասցրել Սիրիայի հյուսիս-արևելքում քրդական ուժերի վերահսկողության տակ գտնվող  էներգետիկ և նավթային ենթակառուցվածքներին։ Էրմենիհաբերի փոխանցմամբ՝ այդ մասին հայտնում  են Սիրիայի պետական և ոչ պետական, ինչպես նաև միջազգային  լրատվամիջոցները ու տեղի քրդական կառույցները։

«Reuters»-ի հետ զրույցում քուրդ ներկայացուցիչներից մեկը նշել է, որ որ Թուրքիան վերջին երկու օրվա ընթացքում հրթիռակոծել է  է առնվազն 40 բնակավայր։ Ըստ տեղեկությունների՝ հարվածների հետևանքով շուրջ բնակավայր մնացել է առանց էլեկտրաէներգիայի։

Թուրքիայի օդային ուժերը 2 օր է, ինչ ինտենսիվ հրթիռակոծությունների տակ են պահում  պաշտոնական Անկարայի կողմից ահաբեկչական ճանաչված «Քուրդիստանի բանվորական կուսակցության‎» (ՔԲԿ-PKK) ու Սիրիայի քրդական ուժերի հենակետերը։ Թուրքիայի պաշտպանության նախարարության վերջին տվյալներով՝ հրթիռակոծման հետևանքով սպանվել է 29 քուրդ զինյալ։

Placeholder