Իրանը հարվածներ է հասցնում Պակիստանում գտնվող թիրախներին
Քաղաքական
23:04 16/01/2024
Տարածաշրջան

Իրանը հարվածներ է հասցնում Պակիստանում գտնվող թիրախներին

Իրանի զինված ուժերը հարվածներ են հասցրել Պակիստանում տեղակայված «Ջեյշ ալ Զոլմ» ահաբեկչական խմբավորման երկու շտաբներիին։ Այս մասին հայտնում է իրանական Tasnim գործակալությունը։

Տեղեկատվության համաձայն՝ հարվածներն իրականացնելու համար օգտագործվել են անօդաչու թռչող սարքեր և հրթիռներ։ Գործողության այլ մանրամասներ չեն հաղորդվում։

Հունվարի լույս 10-ի գիշերը «Ջեյշ ալ Զոլմի» ահաբեկիչները հարձակվել են Իրանի հարավ-արևելքում գտնվող Սիստան և Բելուջիստան նահանգի Ռասկ և Ջանգալ քաղաքների միջև գտնվող անցակետի վրա, ինչի հետևանքով ոստիկան է զոհվել։ Խմբավորումը նախկինում ստանձնել էր Իրան-Պակիստան սահմանին ահաբեկչական հարձակումների ինչպես նաև Իրանի սահմանապահ ծառայության անձնակազմի վրա գրոհելու պատասխանատվությունը:

 

Placeholder