Լուիզա Ներսիսյանը ջերմ տեսանյութ է հրապարակել ամուսնու հետ
Համացանց
18:00 16/01/2024
Հայաստան

Լուիզա Ներսիսյանը ջերմ տեսանյութ է հրապարակել ամուսնու հետ

Դերասանուհի, հաղորդավորուհի Լուիզա Ներսիսյանը ջերմ տեսանյութ է հրապարակել ամուսնու՝ հայտնի դերասան Հրան Թոխատյանի հետ։ Տեսանյութն արվել է օդանավակայանում, դատելով դերասանների ու տեսանյութում երևացողների հագուստից՝ տաք եղանակին։

«Նման պահեր»,-տեսանյութին կից գրել է Լուիզա Ներսիսյանն ու շնորհակալություն հայտնել գեղեցիկ պահերն անմահացրած գործընկերուհուն։

Նշենք, որ Լուիզա Ներսիսյանի ու Հրանտ Թոխատյանի ամուսնալուծության մասին լուրեր հաճախ են շրջանառվում։ Ըստ էության, դերասանուհին տեսանյութի հրապարակմամբ հերքում է տարածված լուրերը։
 

 



 

Placeholder