Եվրախորհրդարանը դիտորդներ չի ուղարկի Ադրբեջանի նախագահական ընտրություններին
Քաղաքական
14:34 16/01/2024
Աշխարհ

Եվրախորհրդարանը դիտորդներ չի ուղարկի Ադրբեջանի նախագահական ընտրություններին

Եվրախորհրդարանը որոշել է դիտորդներ չուղարկել Ադրբեջան՝ դիտարկելու փետրվարին նախատեսված նախագահի ընտրությունը: Այս մասին նշված է Եվրախորհրդարանի մի խումբ պատգամավորների հայտարարության մեջ։

«Եվրախորհրդարանը չի դիտարկի ընտրական գործընթացը և, հետևաբար, չի մեկնաբանի բուն գործընթացը կամ դրա արդյունքները», - ասվում է հայտարարության մեջ:

Հստակեցվում է նաև, որ պատգամավորներից և ոչ մեկը իրավասու չի դիտարկել Ադրբեջանում ընթացող ընտրությունները և մեկնաբանել դրանք։

Ադրբեջանում արտահերթ նախագահական ընտրությունները տեղի կունենան 2024 թվականի փետրվարի 7-ին։

2023 թվականի դեկտեմբերի 19-ին Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հաստատել է Իլհամ Ալիևի թեկնածությունը՝ իշխող «Նոր Ադրբեջան» կուսակցությունից արտահերթ նախագահական ընտրություններին մասնակցելու համար։

Placeholder
Եվրախորհրդարանը դիտորդներ չի ուղարկի Ադրբեջանի նախագահական ընտրություններին