The Best FIFA.Մեսսին 2-րդ տարին անընդմեջ ճանաչվում է լավագույն ֆուտբոլիստ
Աշխարհում
09:42 16/01/2024
Աշխարհ

The Best FIFA.Մեսսին 2-րդ տարին անընդմեջ ճանաչվում է լավագույն ֆուտբոլիստ

Լոնդոնում կայացել է FIFA The Best մրցանակաբաշխությունը։ Անգլիայի չեմպիոն, գավաթակիր, աշխարհի ակումբային չեմպիոն «Մանչեսթեր Սիթիի» 52-ամյա կատալոնացի գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան ճանաչվել է 2023թ․ աշխարհի լավագույն մարզիչ։

«Մանչեսթեր Սիթիի» դարպասապահ Էդերսոնը  ճանաչվել է 2023 թվականի լավագույն դարպասապահը։

Աշխարհի չեմպիոն Արգենտինայի հավաքականի և ամերիկյան «Ինտեր Մայամիի» 36-ամյա հարձակվող Լիոնել Մեսին արժանացել է 2023թ․ աշխարհի լավագույն ֆուտբոլիստի կոչմանը։  Լիոնել Մեսսին 2-րդ տարին անընդմեջ ճանաչվում է լավագույն ֆուտբոլիստ:

Եզրափակիչ եռյակում  եղել են նաև Ֆրանսիայի չեմպիոն ՊՍԺ-ի և Ֆրանսիայի հավաքականի 25-ամյա հարձակվող Կիլիան Մբապեն ու Անգլիայի չեմպիոն «Մանչեսթեր Սիթիի» 23-ամյա նորվեգացի հարձակվող Էրլինգ Հոլանդը։ 

Մեսսին և Հոլանդը հավաքել են հավասար՝ 48-ական միավոր։ Սակայն Մեսսին առաջ է անցել Հոլանդից ազգային հավաքականներիի ավագների ձայների քանակով՝ 107 ձայն և  64 ձայն։ Երրորդ տեղում ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապեն է 35 միավորով։

 Մեսսին ներկա չի եղել մրցանակաբաշխության արարողությանը։

ՖԻՖԱ-ի վարկածով, 2023 թվականի լավագույն ֆուտբոլիստուհին իսպանացի Այտանա Բոնմատին է:

«Բոտաֆոգոյի» խաղացող Գիլերմե Մադրուգան դարձել է Պուշկաշի մրցանակի հաղթող՝ FIFA The Best մրցանակաբաշխության ժամանակ։

 

 

Placeholder
The Best FIFA.Մեսսին 2-րդ տարին անընդմեջ ճանաչվում է լավագույն ֆուտբոլիստ