Խաչանովը չորս սեթում հաղթեց ամերիկացուն և դուրս եկավ Ավստրալիայի բաց առաջնության երրորդ շրջան
Աշխարհում
12:17 17/01/2024
Աշխարհ

Խաչանովը չորս սեթում հաղթեց ամերիկացուն և դուրս եկավ Ավստրալիայի բաց առաջնության երրորդ շրջան

Ռուս թենիսիստ Կարեն Խաչանովը դուրս եկավ Ավստրալիայի բաց առաջնության երրորդ շրջան՝ մրցաշարի երկրորդ շրջանում հաղթելով ԱՄՆ ներկայացուցիչ Ալեքսանդր Կովաչևիչին։ Լուրը հայտնում է «Գազետա ռու»-ն։

2 ժամ 30 րոպե տևած հանդիպումն ավարտվել է չորս սեթում՝ 6:4, 6:3, 4:6, 6:3 հաշվով։

Ռուս թենիսիստը հաջորդ փուլ դուրս գալու համար կպայքարի Ֆրենսիս Տիաֆո (ԱՄՆ) - Տոմաշ Մաչակ (Չեխիա) զույգի հաղթողի հետ։

Խաչանովը Ավստրալիայի բաց առաջնության կիսաեզրափակիչ է հասել 2023 թվականին, որտեղ պարտվել է Հունաստանի ներկայացուցիչ Ստեֆանոս Ցիցիպասին։ Խաչանովը 2020 թվականի Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր է։

Placeholder