Հարժիսի խաչմերուկում բուք է
Հասարակություն
13:19 17/01/2024
Հայաստան

Հարժիսի խաչմերուկում բուք է

Հայաստանի տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։

ՆԳՆ փրկարար ծառայությունից հայտնում են, փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները։

Գորիս-Սիսիան ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։

Ջերմուկ քաղաքի խաչմերուկից Սարավան-«Զանգեր» տանող ճանապարհահատվածը և Վարդենյաց լեռնանցքը փակ են կցորդիչով բեռնատարների համար։

Տաթև-Լծեն-Սիսիան ճանապարհահատվածը փակ է բեռնատարների համար։

Սյունիքի մարզի ավտոճանապարհները դժվարանցանելի են կցորդիչով բեռնատարների համար։

Հարժիսի խաչմերուկում բուք է:

Լարսի մասին

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է կցորդիչով բեռնատարների համար։

 

Placeholder
Հարժիսի խաչմերուկում բուք է