Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Ի՞նչ անել այրվածքների ժամանակ՝ ողբերգական դեպքերից խուսափելու համար
Օրերս եռման սուրճը վրան թափվելուց հետո տնային պայմաններում սխալ բուժման հետևանքով Հայաստանում 1.5 ամյա երեխա էր մահացել։
Դեպքը տեղի է ունեցել հունվարի 8-ին. երեխայի վրա տանը եռման սուրճ են թափել: Ծնողները փորձել են տնային պայմաններում «բուժել»՝ անհայտ ծագման քսուք են քսել այրվածքների վրա և չեն դիմել բժշկի։
ԱՆ այրվածքաբանության գծով խորհրդատու Կարինե Բաբայանը ներկայացնում է մի քանի խորհուրդ, թե ինչ պետք է և ինչպ պետք չէ անել ահրվածքների դեպքում
.Հեռացրե՛ք այրվածք ստացածին ջերմության ազդեցությունից:
. Սառեցրե՛ք այրվածքային մակերսը. լվացե՛ք պաղ, բայց ոչ սառը ջրով 10-20 րոպեների ընթացքում։
. Զգույշ հանե՛ք հագուստը, զարդերը կամ սեղմող իրերը` հետագայում այտուցվելու դեպքում սեղմումից խուսափելու համար։
. Ծածկե՛ք այրվածքի մակերեսը` կիրառելով ստերիլ բինտ կամ մաքուր բամբակյա կտոր։
. Ցավը մեղմացնելու համար կիրառե՛ք ցավազրկողներ:
. Հետևե՛ք վերքային մակերեսի հիգիենային։
. Դիմե՛ք բժշկի, հատկապես երբ առկա է ափի մակերեսից ավելի կամ խորը ախտահարում։
Ի՞նչ չի կարելի անել այրվածքի դեպքում
.Մի՛ կիրառեք բամբակ, քանի որ թելերը կմնան վերքային մակերեսին:
.Մի՛ դրե՛ք սառույց, այն լրացուցիչ վնասելու է մաշկը։
.Մի՛ բացեք բշտերը` վարակի ներթափանցման չնպաստելու համար:
.Մի՛ քսեք կարագ, ճարպեր կամ այլ միջոցներ` առանց բժշկի հետ խորհրդակցելու։
.Մի՛ հանեք այրված մակերեսին կպած հագուստը, այն կարող է լրացուցիչ վնասել մաշկը։
.Մի փորձե՛ք բուժել այրվածքը ինքնուրույն, դա կարող է հանգեցնել վիճակի վատթարացման և առաջացնել վտանգավոր բարդություններ, ընդհուպ՝ մահ։