Առաջին անգամ Իսպանիայում դաունի համախտանիշով կինը դարձրել է պատգամավոր
Աշխարհում
16:03 17/01/2024
Աշխարհ

Առաջին անգամ Իսպանիայում դաունի համախտանիշով կինը դարձրել է պատգամավոր

Պատմության մեջ առաջին անգամ դաունի համախտանիշ ունեցող մարդը դարձել է պատգամավոր։ BBC-ն գրում է, որ Մար Գալկերանն այս առումով պատմություն է կերտում՝ դառնալով  Իսպանիայի խորհրդարանի պատգամավոր։

45-ամյա կինը քաղաքականության մեջ է 18 տարեկանից, երբ անդամագրվեց Իսպանիայի պահպանողական Ժողովրդական կուսակցությանը։

Համարվում է, որ նա առաջին մարդն է, ով ունի գենետիկ հիվանդություն և միացել է եվրոպական տարածաշրջանային կամ ազգային խորհրդարանին:

«Աննախադեպ է։ Հասարակությունը սկսում է տեսնել, որ Դաունի համախտանիշով մարդիկ մեծ ներդրում ունեն»,-ասել  է նորընտիր պատգամավորն ու ընդգծել, դրան հասնելու համար երկար ճանապարհ է անցել։

Placeholder
Առաջին անգամ Իսպանիայում դաունի համախտանիշով կինը դարձրել է պատգամավոր