Եվրոպայում կորոնավիրուսի JN.1 կոչվող նոր տարբերակով վարակման դեպքերն ավելանում են
Օրվա թեմա
10:39 17/01/2024
Աշխարհ

Եվրոպայում կորոնավիրուսի JN.1 կոչվող նոր տարբերակով վարակման դեպքերն ավելանում են

ԱՀԿ-ն զգուշացնում է, որ Եվրոպայում գրիպով հիվանդացության բարձր մակարդակ է գրանցվել։ Եվրանյուզի հաղորդմամբ, ԱՀԿ Եվրոպայի տարածաշրջանային տնօրեն դոկտոր Հանս Կլյուգեն նշել է, որ վերջին երկու շաբաթվա ընթացքում հոսպիտալացումներն աճել են 58%-ով, իսկ ինտենսիվ թերապիայի բաժանմունքներում հիվանդների թիվը նախորդ երկու շաբաթվա համեմատ աճել է 21%-ով, ընդ որում գրիպի դեպքերը քառապատկվել են նոյեմբերից դեկտեմբեր ընկած ժամանակահատվածում։

ԱՀԿ Եվրոպայի տարածաշրջանային բաժինը նաև նախազգուշացրել է, որ COVID-19-ի իրավիճակը, չնայած դեպքերի թվի նվազմանը, կարող է փոխվել տարածաշրջանում, քանի որ JN.1 կոչվող նոր տարբերակով վարակման դեպքերն ավելանում են։

Ըստ Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) տվյալների, եթե չլինեին COVID-19 պատվաստանյութերը, ապա Եվրոպայում կորոնավիրուսից մահացությունների ընդհանուր թիվը կկազմեր մոտ 4 միլիոն: Նշվում է, որ առնվազն 1,4 միլիոն կյանք է փրկվել Եվրոպայում COVID-19-ի պատվաստանյութերի շնորհիվ։

Պատվաստանյութերը 57%-ով նվազեցրել են մահացությունները։ ԱՀԿ զեկույցի համաձայն, եվրոպական տարածաշրջանում մահացությունների ընդհանուր թիվը, որը ներկայումս գնահատվում է 2,5 միլիոն, կարող էր հասնել գրեթե 4 միլիոնի, եթե չլինեին պատվաստանյութերը։

Հետազոտությունը ցույց է տվել, որ մարդկանց 96%-ը, ում կյանքը փրկել է պատվաստումը, 60 տարեկանից բարձր են եղել:

Placeholder
Եվրոպայում կորոնավիրուսի JN.1 կոչվող նոր տարբերակով վարակման դեպքերն ավելանում են