Կառավարությունը «Լիդիան Արմենիա»-ից ընդունեց կանոնադրական կապիտալի 12.5 % բաժնետոմսերը
Քաղաքական
11:28 18/01/2024
Հայաստան

Կառավարությունը «Լիդիան Արմենիա»-ից ընդունեց կանոնադրական կապիտալի 12.5 % բաժնետոմսերը

«2023 թվականի փետրվարի 22-ին կառավարության, Եվրասիական Զարգացման Բանկի և «Լիդիան Արմենիա» ՓԲ ընկերության միջև կնքվել է փոխըմբռնման հուշագիր, որով դիտարկվում է Ամուլսարի  շահագործման նախապատրաստման շինարարական և հետագա շահագործման աշխատանքների շարունակման հնարավորությունը»,-կառավարության նիստում ասաց էկոնոմիկայի նախարարի տեղակալ Անի Իսպիրյանը՝ ներկայացնելով Որպես նվիրատվություն բաժնետոմսեր ընդունելու մասին որոշումը։

Նրա խոսքով, ծրագրի արդյունավետ իրականացման համար «Լիդիան Արմենիա» ընկերությունը պարտավորվել է իրականացնել առնվազն 250 մլն դրամի ներդրումներ, ինչպես նաև վճարվող բնապահպանական հարկերից ազդակիր համայքներին բնապահպանական ծրագրերի համար մասհանումներից բացի տրամադրել նաև տարեկան 7 մլն դոլարին համարժեք դրամի չափով տարեկան ֆինանսական աջակցություն։

Ըստ Իսպիրյանի՝ հուշագրի շրջանակեներում  «Լիդիան Արմենիա» ընկերությունը պարտավորվել է նվիրատվության կարգով կառավարությանը տրամադրել ընկերության կանոնադրական կապիտալի 12.5 % բաժնետոմսերը՝ առանց կառավարության կողմից ընկերության կանոնադրական կապիտալում դրամական ներդրումներ կատարելու կամ որևէ պարտավորության։

«Ներկայացվող նախագծով առաջարկվում է ընդունել հուշագրից բխող բաժնետոմսերի նվիրատվությունը, համաձայն որի՝ ՀՀ-ն կընդունի «Լիդիան Արմենիա» ՓԲԸ-ի կոմից թողարկած 5000 դրամ անվանական արժեքով բաժնետոմսերի 12.5 %-ը, այսինքը 12503 հատ ընհանուր հաշվով բաժնետոմս»,-ասաց Անի Իսպիրյանը։

Նա նաև հայտնեց, որ նախագծով նախատեսվում է բաժնետոմսերի կառավարման լիազարությունը վերապահել ՀՀ էկոնոմիկայի նախարարությանը։

Նիկոլ Փաշինյանն էլ տեղեկացրեց, որ ընկերության կողմից դրամական աջակցություն կստանան երեք ազդակիր համայնք՝ Ջերմուկի, Սիսիանի, Վայքի և հույս հայտնեց, որ հանքի շահագործումը կլինի հանքարդյունաբերության ոլորտում նոր ստանդարտների ներդրման հարթակ։

Placeholder
Կառավարությունը «Լիդիան Արմենիա»-ից ընդունեց կանոնադրական կապիտալի 12.5 % բաժնետոմսերը