Հունվարի 21-ին Սյունիքում ջերմաստիճանը կհասնի +19-ի
Հասարակություն
15:33 18/01/2024
Հայաստան

Հունվարի 21-ին Սյունիքում ջերմաստիճանը կհասնի +19-ի

Երևանում հունվարի 18-ի ցերեկը, 19-20-ին, 21-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։

Հունվարի 21-ի երեկոյան, 22-23-ին սպասվում են տեղումներ և մառախուղ։ Վաղը ցերեկը Երևանում կգրանցվի մինչև +10 աստիճան տաքություն, հաջորդող օրերին՝ +11, +13։



Մարզերում հունվարի 18-ի ցերեկը, 19-20-ին, 21-ի գիշերը, սպասվում է առանց տեղումների եղանակ։

Հունվարի 21-ի ուշ երեկոյան առանձին շրջաններում, 22-23-ին  շրջանների մեծ մասում սպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում՝ ձյուն։

Հունվարի 19-21-ին առավոտյան ժամերին Արարատյան դաշտում սպասվում է մառախուղ։

Քամին՝ հարավարևմտյան 2-4մ/վ, հունվարի 19-23-ին առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում՝ 14-18մ/վ արագությամբ:

Օդի ջերմաստիճանը հունվարի 20-21-ին աստիճանաբար կբարձրանա 3-5 աստիճանով։

Սյունիքում հունվարի 21-ին ջերմաստիճանը կհասնի +19-ի, Վայոց Ձորում՝ +13, Արարատում՝ +14։

Placeholder
Հունվարի 21-ին Սյունիքում ջերմաստիճանը կհասնի +19-ի