Որևէ սկանդալ չի հասունանում Մարտունու բժշկական կենտրոնի վերաբերյալ. Անահիտ Ավանեսյան
Առողջություն
13:13 18/01/2024
Հայաստան

Որևէ սկանդալ չի հասունանում Մարտունու բժշկական կենտրոնի վերաբերյալ. Անահիտ Ավանեսյան

«Որևէ սկանդալ չի հասունանում, հիվանդանոցը բացվել է, դրանից հետո կա ժամանակ, երբ պետք է նախկին հիվանդանոցը իր ողջ աշխատակազմով, գնահատված գույքով ու սարքավորումներով տեղափոխվի»,-կառավարության դիմաց լրագրողների ասաց Անահիտ Ավանեսյանը՝ պատասխանելով Մարտունու նորակառույց բժշկական կենտրոնի չգործելու մասին հարցին։

Լրագրողների հարցին, քե ինչու են հիվանդանոցի բացումը շուտ արել՝ նախարարան ասաց, թե պետք է հասկանալ, որ երբ բացում են ԲԿ-ի շենքը, դրանից հետո սկսվում է մեկ այլ գործընթաց՝ տեղափոխման գործընթաց, այդ պրոցեսի ընթացքում առաջանում են որոշակի փոփխություններ ու որակի նկատմամբ ևս մեկ անգամ ճշտողական աշխատանքներ։

Հարցին՝ Մարտունու ԲԿ-ի պատճառո՞վ է աշխատանքից ազատվել իր տեղակալ Արմեն Նազարյանը՝ Ավանեսյանն ասաց, թե նա արձակուրդում է, բայց ինքը որոշել է, որ Նազարյանը պետք է տեղափոխվի այլ պաշտոնի, քանի որ գնահատում է նրա մասնագիտական որակները, իսկ փոխնախարարի պաշտոնում տեսնում է ավելացող շինարարության ծավալներով պայմանավորված ոլորտից տեղյակ անձը։

Ավանեսյանը չպատասխանեց հարցին, թե Նիկոլ Փաշինյանն արդյոք չի դժգոհում, որ նորակառույց ԲԿ-ն դեռ չի աշխատում։

Ավանեսյանը լրագրողներին հորդորեց իր ընտանիքին պատկանող ընկերությունից ԱՆ-ի գնումների մասին հարցը գրավոր ուղղել, իսկ հիշատակված ընկերությունը, ըստ նրա, դեռ մինչև իր նախարար նշանակվելն է մասնակցել գնումների մրցույթներին։
 

Placeholder