Կամո Հովհաննիսյանը հեռացել է «Աստանայից»
Սպորտ
17:50 18/01/2024
Աշխարհ

Կամո Հովհաննիսյանը հեռացել է «Աստանայից»

Հայաստանի ազգային հավաքականի պաշտպան Կամո Հովհաննիսյանը հեռացել է   ղազախական «Աստանայից»։ Այս մասին գրում է Sports.kz կայքը։

31–ամյա Կամո Հովհաննիսյանը  շնորհակալություն է հայտնել իր նախկին թիմին ու մաղթել հաջողություն։

«Շնորհակալություն «Աստանային» 2 տարիների համար։ Ուզում եմ ասել, որ հպարտ եմ, որ ներկայացնում էի այս ակումբը։ Շնորհակալություն յուրաքանրյուր թիմակիցներիս, մարզչական շտաբին ու բժշկանան անձնակազմին։ Շնորհակալություն չեմպիոնության և եվրագավաթների համար։ Մաղթում եմ հաջողություն ու հաղթանակներ։ Կհանդիպենք կանաչ դաշտերում»,- գրել է հայ ֆուտբոլիստը Ինթագրամում։

Կամո Հովհաննիսյանը 2022 թվականից խաղում էր «Աստանայում»։ Նա մայրաքաղաքային ակումբի կազմում բոլոր մրցաշարերում անցկացրել է 64 հանդիպում, դարձել 2 գոլի և 12 գոլային փոխանցման հեղինակ։

Հիշեցնենք, որ «Աստանայից» օրեր առաջ հեռացել էր նաև Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստ  Վարազդատ Հարոյանը։
 

Placeholder