Հնդկաստանում նավակի շրջվելու հետևանքով մի խումբ դպրոցականներ են զոհվել
Աշխարհում
21:08 18/01/2024
Աշխարհ

Հնդկաստանում նավակի շրջվելու հետևանքով մի խումբ դպրոցականներ են զոհվել

Մասնավոր դպրոցի Առնվազն 14 դպրոցական և երկու ուսուցիչ է զոհվել Հնդկաստանի արևմուտքում նավակի շրջվելու հետևանքով: Այդ մասին հայտնում է Times of India թերթը։

«14 աշակերտ և երկու ուսուցիչ զոհվել են այն բանից հետո, երբ նավը, որում նրանք գտնվում էին, շրջվել է հինգշաբթի օրը՝ Վադոդարա մոտ գտնվող Հարնի լճում պիկնիկի ժամանակ»,- գրում է թերթը:

Ինչպես նշում է լրատվական կայքը, միջադեպի պահին նավում ընդհանուր առմամբ 34 մարդ է եղել։ Պարբերականը, վկայակոչելով Գուջարաթի նախարարին, նշում է, որ ավելի քան 10 երեխա է փրկվել։ Հաղորդվում է, որ որոնողափրկարարական աշխատանքները շարունակվում են։

Hindustan Times թերթը, վկայակոչելով բարձրաստիճան աղբյուրը, գրում է, որ նավը ծանրաբեռնված է եղել, իսկ նրանում փրկարարական բաճկոններ չեն եղել։

Placeholder