«Հրապարակ». Ադրբեջանի նախագահի սպառնալից հայտարարությունները մտահոգություններ են առաջացրել իշխող խմբակում
Օրվա մամուլ
09:22 18/01/2024
Հայաստան

«Հրապարակ». Ադրբեջանի նախագահի սպառնալից հայտարարությունները մտահոգություններ են առաջացրել իշխող խմբակում

«Հրապարակ» թերթը գրում է.

«ՔՊ խմբակցությունը փակ հանդիպման և հաշվետվության է հրավիրել արտգործնախարար Արարատ Միրզոյանին։ Նախնական որոշմամբ հանդիպումը նշանակվել է հունվարի 24-ին՝ Ազգային ժողովում:

Վերջին շրջանում արտաքին քաղաքական գործընթացները, մասնավորապես Ադրբեջանի նախագահի սպառնալից հայտարարությունները, մտահոգություններ են առաջացրել իշխող խմբակում, ուստի որոշել են ԱԳ նախարարի հետ քննարկել իրավիճակը և հասկանալ՝ վտանգվա՞ծ է արդյոք խաղաղության պայմանագրի ստորագրումը, և ինչ առաջարկներ են վերջերս փոխանակել հայկական և ադրբեջանական կողմը, որոնք տարբեր պաշտոնյաներ հետընթաց են համարել»։

Մանրամասները թերթի այսօրվա համարում։

Placeholder