Բռնցքամարտի Հայաստանի մեծահասակների և երիտասարդների առաջնությունները կայանալու են «Դինամո» մարզահամալիրում
Սպորտ
19:37 18/01/2024
Հայաստան

Բռնցքամարտի Հայաստանի մեծահասակների և երիտասարդների առաջնությունները կայանալու են «Դինամո» մարզահամալիրում

Բռնցքամարտի Հայաստանի մեծահասակների և երիտասարդների առաջնությունները կայանալու են «Դինամո» մարզահամալիրում` հունվարի 20-ից 25-ը: Այս մասին հայտնում են Բռնցքամարտի ֆեդերացիայից։

«Հունվարի 19-ին ժամը 13։00-ից  15։00-ն, կկայանա մասնակիցների հայտերի ընդունումը։
Հունվարի 19-ին ժամը 17։00-ին տեղի կունենա վիճակահանությունը։

Առաջնությունը կմեկնարկի հունվարի 20-ին։
13։00-ից ռինգում կլինեն մեծահասակները։
16։00-ից  կմեկնարկի երիտասարդների մրցաշարը»,- ասվում է հաղորդագրությունում։

Placeholder