Տորունիքում ձյան ծանրությունից քանդվել է  սոցիալապես անապահով ընտանիքի մառանի տանիքը
Օրվա թեմա
09:54 18/01/2024
Հայաստան

Տորունիքում ձյան ծանրությունից քանդվել է սոցիալապես անապահով ընտանիքի մառանի տանիքը

«Այսօր Տորունիք բնակավայրի բնակիչ Գեղամ Աղաջանյանի տան մոտ  մառանի տանիք ձյան ծանրությունից քանդվել է»,-այս մասին ահազանգում է ֆեյսբուքյան օգտատեր Արա Ստեփանյանը։ 

Նա փլուզված տանիքի լուսանկարներ է հրապարակել ու գրել.

«Հնարավոր է, որ այդ ձյան հաստ շերտի ծանրությունից քանդվի կամ վթարվի տան տանիք նույնպես։ Այդ ընտանիքը սոցիալապես անապահով է։ Տունը վթարային է։

Դիմել է պատկան մարմիններին։ Ցավոք սրտի, բացասական պատասխա նէ եղել այդ հարցով։

Պատկան մարմիններ, ուշադրություն դարձրեք հարցին։ Ընտանիքում չորս անչափահաս երեխաներ են»,-մասնավորապես գրել է նա։




 

 

Placeholder