Հարությունյանն Ալիևի հայտարարությունների վերաբերյալ մտահոգություն է  հայտնել Գալուզինին
Քաղաքական
13:10 18/01/2024
Աշխարհ

Հարությունյանն Ալիևի հայտարարությունների վերաբերյալ մտահոգություն է հայտնել Գալուզինին

Հայկական կողմի նախաձեռնությամբ հունվարի 17-ին Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարի տեղակալ Միխաիլ Գալուզինն ընդունել է  ՌԴ-ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Վաղարշակ Հարությունյանին։

ՌԴ-ում Հայաստանի դեսպանությունից հայտնում են՝ հանդիպման ընթացքում մտքեր են  փոխանակվել տարածաշրջանային անվտանգությանը վերաբերող հարցերի շուրջ:

Դեսպան Հարությունյանը զրուցակցին ներկայացրել է Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացում վերջին զարգացումները` մտահոգություն հայտնելով պաշտոնական Բաքվի վերջին հայտարարությունների վերաբերյալ:

Դեսպանն ընդգծել է ՀՀ դիրքորոշման հիմքում դրված հիմնարար սկզբունքները՝ տարածքային ամբողջականության փոխադարձ հարգման, ԽՍՀՄ ամենավերջին քարտեզների հիման վրա սահմանազատման գործընթացի ապահովման և ինքնիշխանության ու իրավազորության ներքո, հավասարության, փոխադարձության սկզբունքներով տարածաշրջանային կապուղիների ապաշրջափակման վերաբերյալ:

Placeholder
Հարությունյանն Ալիևի հայտարարությունների վերաբերյալ մտահոգություն է հայտնել Գալուզինին