Ոստիկանության Շիրակի մարզային վարչության նախկին պետ Արամ Ղազարյանը նշանակվեց Լոռու մարզպետ
Քաղաքական
12:23 18/01/2024
Հայաստան

Ոստիկանության Շիրակի մարզային վարչության նախկին պետ Արամ Ղազարյանը նշանակվեց Լոռու մարզպետ

«Պարոն Ղազարյան դուք նշանակվեցիք Լոռու մարզպետ»,-կառավարության նիստի վերջին նախագծի ընդունման ժամանակ ասաց Նիկոլ Փաշինյանը՝ շնորհավորելով Արամ Ղազարյանին։

Նորանշանակ մարզպետն ասաց, որ երկար տարիներ ապրել ու աշխատել է Լոռու մարզում, տեղյակ է մարզում առկա հիմնահարցերից։

«Նշանակվելու դեպքում պատրաստ եմ մեծ նվիրումով ու պատասխանատվությամբ լուծել առկա խնդիրներն ու նպաստել մարզի շարունակական զարգացմանը»,-ասաց Ղազարյանը։

Նիկոլ Փաշինյանն էլ հիշեցրեց, որ մինչև 2023 թվականը Արամ Ղազարյանը եղել է Ոստիկանության Շիրակի մարզային վարչության պետը։

Placeholder
Ոստիկանության Շիրակի մարզային վարչության նախկին պետ Արամ Ղազարյանը նշանակվեց Լոռու մարզպետ