Պակիստանի ռազմաօդային ուժերը հարվածներ հասցնելիս մտել են Իրանի օդային տարածք
Քաղաքական
09:55 18/01/2024
Տարածաշրջան

Պակիստանի ռազմաօդային ուժերը հարվածներ հասցնելիս մտել են Իրանի օդային տարածք

Պակիստանի ռազմաօդային ուժերը մտել են հանրապետության օդային տարածք՝ գիշերը հրթիռային հարվածներ հասցնելով Իրանի թիրախներին։ ՏԱՍՍ-ը գրում է, որ այդ մասին հայտնում է Reuters գործակալությունը՝ հղում անելով Պակիստանի հետախուզության աղբյուրին։

Նրա խոսքով՝ Պակիստանի ռազմաօդային ուժերի ինքնաթիռները մտել են Իրանի օդային տարածք և վերադարձել ահաբեկիչների թաքստոցներին հարվածելուց հետո։ Թե քանի ինքնաթիռ է ներգրավվել գործողությանը, չի նշվում։

Պակիստանն առավոտյան «Մարգ Բար Սարմաչար» կոդով հակաահաբեկչական գործողություն է իրականացրել, որի շրջանակներում հարվածներ են հասցվել Իրանի Սիստան և Բելուջիստան նահանգում գտնվող «ահաբեկիչների թաքստոցներին»։ Այս մասին հայտնում է Պակիստանի ԱԳՆ մամուլի ծառայությունը։

«Այսօր առավոտյան Պակիստանը մի շարք խիստ համակարգված և նպատակաուղղված ճշգրիտ ռազմական հարվածներ է հասցրել Իրանի Սիստան և Բելուջիստան նահանգում ահաբեկիչների թաքստոցներին, ոչնչացվել են մի քանի ահաբեկիչներ»,-ասվում է մամուլի հաղորդագրության մեջ։

Ըստ Պակիստանի ԱԳՆ մամուլի ծառայության՝ Թեհրանի հետ շփումների վերջին մի քանի տարիների ընթացքում Իսլամաբադը «լուրջ մտահոգություն է հայտնել Իրանի չկառավարվող տարածքներում ապաստարանների վերաբերյալ, որոնք օգտագործվում են պակիստանյան ծագումով ահաբեկիչների կողմից՝ իրենց անվանելով «սարմաչարներ»։

Placeholder
Պակիստանի ռազմաօդային ուժերը հարվածներ հասցնելիս մտել են Իրանի օդային տարածք