Ադրբեջանցիները գողացել են  Արավուսի բնակիչների ոչխարները
Քաղաքական
13:23 19/01/2024
Հայաստան

Ադրբեջանցիները գողացել են Արավուսի բնակիչների ոչխարները

Այսօր առավոտյան ադրբեջանցիները գողացել են Սյունիքի մարզի Տեղ համայնքի հայ-ադրբեջանական շփման գծի հարևանությամբ գտնվող Արավուս բնակավայրին պատկանող ոչխարները։ Panorama.am-ի հետ զրույցում Տեղ համայնքի ղեկավար Դավիթ Ղուլունցն ասաց, որ ոչխարները եղել են արոտավայրում։

«Այս պահին չեմ կարող կոնկրետ թիվ ասել, պետք է հաշվենք, երեկոյան կիմանանք»,- նշեց նա։ 

Հարցին՝ ինչպե՞ս է եղել դեպքը, հնչե՞լ են կրակոցներ. «Ոչ»։ 

«Չեմ կարող ասել, թե ինպես է եղել դեպքը»,- ասաց Ղուլունցը։ 

Նա նշեց, որ տեղում ԱԱԾ, պաշտպանության նախարարության աշխատակիցներն են, զբաղվում են այս հարցով։ 

Ղուլունցն ասաց, որ մեկ տարի է երևի նման դեպք չի գրանցվել։

Պաշտպանության նախարարությունը, ԱԱԾ-ն դեռևս որևէ մեկնաբանությամբ հանդես չեն եկել։ ՊՆ խոսնակը հեռախոսազանգերին չի արձագանքում։

Նշենք, որ օգտատեր Արթուր Գրիգորյանն ահազանգել էր.

«Մոտ կես ժամ առաջ Տեղ համայնքի Արավուս գյուղի սահմանին միջադեպ է տեղի ունեցել: Ազերի բաշիբոզուկները գողացել են Արավուս գյուղին պատկնող մոտ 200 ոչխար: Հրաման է եղել չկրակել բաշիբոզուկների ուղղությամբ»։

Placeholder
Ադրբեջանցիները գողացել են Արավուսի բնակիչների ոչխարները