Գեներալ-մայոր Գրիգորի Խաչատուրովը կշարունակի մնալ ազատության մեջ
Իրավունք
20:25 19/01/2024
Հայաստան

Գեներալ-մայոր Գրիգորի Խաչատուրովը կշարունակի մնալ ազատության մեջ

 Գեներալ-մայոր Գրիգորի Խաչատուրովը կշարունակի մնալ ազատության մեջ: Վճռաբեկ դատարանը վարույթ չի ընդունել ՀՀ գլխավոր դատախազության ներկայացրած բողոքը, որով դատախազությունը պահանջում էր նորից կալանավորել նրան։

Ինչպես արդեն հայտնել ենք՝ վճռաբեկ բողոք էր ներկայացվել Գրիգորի Խաչատուրովի կալանավորումը գրավով և վարչական հսկողությամբ փոխարինելու մասին Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանի որոշման ևդատախազությունն ակնկալում էր վճռաբեկից, որ այն նորից Խաչատուրովի նկատմամբ որպես խափանման միջոց կկիրառի կալանավորումը։

ՀՀ գլխավոր դատախազությունից «Փաստինֆո»-ի հետ զրույցում հաստատել են, որ Վճռաբեկ դատարանը վարույթ չի ընդունել բողոքը:

Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանը՝ դատավոր Արմեն Հովհաննիսյանի նախագահությամբ, մասնակի բավարարել է Գրիգորի Խաչատուրովի կալանավորման ժամկետը երկարացնելու որոշման դեմ բողոքը՝ նրա նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը փոխարինելով վարչական հսկողությամբ և գրավով՝ 20 մլն դրամի չափով։

Placeholder