Պակիստանի իշխանությունները կվերականգնեն դիվանագիտական հարաբերությունները Իրանի հետ
Քաղաքական
21:07 19/01/2024
Տարածաշրջան

Պակիստանի իշխանությունները կվերականգնեն դիվանագիտական հարաբերությունները Իրանի հետ

Պակիստանի ազգային անվտանգության կոմիտեն որոշում է ընդունել ամբողջությամբ վերականգնել Իրանի հետ դիվանագիտական հարաբերությունները։ Այս մասին հայտնում է համաարաբական Al Arabiya հեռուստաալիքը։

«Պակիստանի նախարարների կաբինետը որոշել է վերջ դնել Իրանի հետ առճակատմանը»,-«Գազետա ռու»-ի փոխանցմամբ ասվում է տարածված  հայտարարության մեջ։

Պակիստանի կառավարությունը նույնպես սատարում է Իրանի իշխանությունների հետ երկկողմ հարաբերությունները վերականգնելու նախաձեռնությանը։

Հեռուստաալիքի տվյալներով՝ այս որոշման համատեքստում նախկինում հետ կանչված դեսպաններն ու դիվանագետները կվերադառնան երկու պետությունների մայրաքաղաքներ՝ Իսլամաբադ և Թեհրան։
 

Placeholder