Կարեն Խաչանովը դուրս է եկել Australian Open-ի 4-րդ շրջան
Աշխարհում
10:19 19/01/2024
Աշխարհ

Կարեն Խաչանովը դուրս է եկել Australian Open-ի 4-րդ շրջան

Հայազգի ռուս թենիսիստ Կարեն Խաչանովը դուրս է եկել Մելբուրնում անցկացվող Australian Open 2024-ի չորրորդ շրջան։

Երրորդ տուրում Խաչանովը 6:4, 7:6 (7:4), 4:6, 7:6 (7:5) հաշվով հաղթել է չեխ Տոմաշ Մաչաչին: Հանդիպումը տևել է 3 ժամ 24 րոպե։

Հաջորդ տուրում Խաչանովը կխաղա աշխարհի չորրորդ ռակետ, իտալացի Յանիկ Սիների հետ։

Ավստրալական Մելբուրն քաղաքում  հունվարի 14-ից մեկնարկել է թենիսի «Մեծ սաղավարտ»-ի տարվա առաջին մրցաշարը` Australian Open-ը: Այն կշարունակվի մչինչև հունվարի 27-ը։

 

Placeholder
Կարեն Խաչանովը դուրս է եկել Australian Open-ի 4-րդ շրջան