Արցախի ժողովրդի հիմնարար իրավունքների պաշտպանության հարցերով  հանձնախումբը հայտարարություն է տարածել
Իրավունք
23:37 18/01/2024
ԼՂՀ

Արցախի ժողովրդի հիմնարար իրավունքների պաշտպանության հարցերով հանձնախումբը հայտարարություն է տարածել

Արցախի Հանրապետության  ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը գրում է.

«Արցախի ժողովրդի հիմնարար իրավունքների պաշտպանության հարցերով

ստեղծված հանձնախմբի հայտարարությունը.

Արցախի ժողովրդի հավաքական հայրենադարձության և հիմնարար այլ իրավունքների պաշտպանության նպատակին կոչված Հանձնախումբն արդեն ձևավորված է:

Հանձնախմբի անդամների առաջարկությամբ հանձնախմբի աշխատանքների համակարգումը կիրականացնի ՀՀ նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը:

Գործունեության մեկնարկի, Հանձնախմբի անդամների և այլ մանրամասների մասին կտեղեկացվի լրացուցիչ՝ առաջիկա օրերին:

Ակնկալում ենք, որ արցախցիների հիմնարար իրավունքների պաշտպանության բնագավառում գործունեություն ծավալող անհատները, խմբերն ու հաստատությունները կհամագործակցեն համապատասխան լիազորություն ստացած այս Հանձնախմբի հետ»:

Placeholder
Արցախի ժողովրդի հիմնարար իրավունքների պաշտպանության հարցերով հանձնախումբը հայտարարություն է տարածել