Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Պակիստանի իշխանությունները կվերականգնեն դիվանագիտական հարաբերությունները Իրանի հետ
Պակիստանի ազգային անվտանգության կոմիտեն որոշում է ընդունել ամբողջությամբ վերականգնել Իրանի հետ դիվանագիտական հարաբերությունները։ Այս մասին հայտնում է համաարաբական Al Arabiya հեռուստաալիքը։
«Պակիստանի նախարարների կաբինետը որոշել է վերջ դնել Իրանի հետ առճակատմանը»,-«Գազետա ռու»-ի փոխանցմամբ ասվում է տարածված հայտարարության մեջ։
Պակիստանի կառավարությունը նույնպես սատարում է Իրանի իշխանությունների հետ երկկողմ հարաբերությունները վերականգնելու նախաձեռնությանը։
Հեռուստաալիքի տվյալներով՝ այս որոշման համատեքստում նախկինում հետ կանչված դեսպաններն ու դիվանագետները կվերադառնան երկու պետությունների մայրաքաղաքներ՝ Իսլամաբադ և Թեհրան։