Ոգևորված եմ Բաքվի և Երևանի միջև բովանդակալից երկկողմ շփումներով․ Տոյվո Կլաար
Քաղաքական
08:51 20/01/2024
Աշխարհ

Ոգևորված եմ Բաքվի և Երևանի միջև բովանդակալից երկկողմ շփումներով․ Տոյվո Կլաար

Հարավային Կովկասի և Վրաստանում ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաար ավարտել է երկօրյա այցը Հայաստան: Հայաստանում ունեցած հանդիպումներից հետո նա գրառում է արել  X-ի իր միկրոբլոգում. 

«Ավարտվեց երկու օրվա լավ հանդիպումները Հայաստանում։ Ընդգծեցի Եվրամիության շարունակական աջակցությունը համապարփակ խաղաղ կարգավորման գործընթացին։
Ոգևորված ենք Բաքվի և Երևանի միջև բովանդակալից երկկողմ շփումներով, և անհամբեր սպասում ենք ընտրություններից հետո ադրբեջանական կողմի հետ փոխգործակցությունը լիովին վերսկսելու հնարավորությանը»։ 


 

Placeholder