Բաքվում պայթյունի հետևանքով մահացածների թիվն ավելացել է
Առողջություն
17:01 20/01/2024
Տարածաշրջան

Բաքվում պայթյունի հետևանքով մահացածների թիվն ավելացել է

Բաքվի կահույքի գործարաններից մեկում հունվարի 15-ին տեղի ունեցած պայթյունի գործով Ադրբեջանի դատախազությունում հարուցվել է քրեական գործ, իրականացվում է  քննություն։

Այսօր դատախազությունից հայտնել են, որ տուժածներից մեկը՝ 1996 թ. ծնված Ադիլ Այդինը հիվանդանոցում մահացել է։  Այսպիսով մահացածների թիվը հասել է 10-ի։

Ավելի վաղ հայտարարվել էր, որ 24 մարդ տարբեր վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց։

«Մյուս տուժածների բուժումը շարունակվում է»,-նշել են դատախազությունից։

Placeholder