Հանդիսատեսը ահա այսպես որոշում է, որ «Գոյ» թատրոնը պետք է լինի
Օրվա թեմա
10:09 20/01/2024
Հայաստան

Հանդիսատեսը ահա այսպես որոշում է, որ «Գոյ» թատրոնը պետք է լինի

«Գոյ» թատրոնը նախօրեին հրավիրել էր անվճար դիտելու «Լոնդոն BLUES ներկայացումը», պարզապես պետք է գրանցվել՝ գրելով թատրոնի էջին։

Ներկայացման անոնսից ժամեր անց թատրոնից հայտնեցին , որ այլևս տեղեր չունեն:
Երեկ ներկայացումից հետո թատրոնը հրապարակել է տեսանյութ, թե ինչպես է լեփ-լեցուն դահլիճը հոտնկայս ծափահարում դերասաններին։

«Այս պայքարի հաղթանակը ձերն է մեր շատ սիրելի հանդիսատես
Հանդիսատեսը ահա այսպես որոշում է, որ ԳՈՅ ԹԱՏՐՈՆԸ ՊԵՏՔ Է ԼԻՆԻ»,- գրված է էջում։

Հիեցնենք, որ «Գոյ» թատրոնը դիմել էր վարչական դատարան՝ պահանջելով անվավեր ճանաչել կառավարության որոշումը, որի համաձայն՝ թատրոնը պետք է լուծարվեր և միանար Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնին։ Դատարոնի որոշում դեռ չկ,ա սակայն ԿԳՄՍ նախարարն ասում է, որ «Գոյ» և Սունդուկյանի թատրոնների միավորման փաստաթուղթը ստորագրվել է։

Թատրոնի ստեղծագործական և դերասանական կազմը բողոքի ակցիաներ է արել՝ հայտարարելով, որ իրենք չեն ուզում միանալ Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնին, այլ ուզում են գործել որպես անկախ թատրոն։

Placeholder