Լուկաշենկոն փայտը կոտրելիս վնասվածք է ստացել
Քաղաքական
16:15 20/01/2024
Տարածաշրջան

Լուկաշենկոն փայտը կոտրելիս վնասվածք է ստացել

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոնվնասվածքի պատճառով բաց կթողնի հանրապետական ​​լիգայի շրջանակում այսօր՝  հունվարի 20-ին կայանալիք հոկեյի հանդիպումը։ Այս մասին գրում է «Լենտա.ռու»-ն՝ վկայակոչելով  Բելառուսի ղեկավարի մամուլի ծառայությանը մոտ կանգնած «Pul First» թելեգրամյան լիքը։ Թիվ մեկ թիմի մրցակիցը  Մոգիլևի մարզի թիմն է։

Բելառուսա-չինական «Բելջի» ձեռնարկություն աշխատանքային այցի ժամանակ երկրի ղեկավարը խոստովանել է, որ վնասվածք ստացել է փայտ կտրելիս։

Լուկաշենկոյի խոսքով՝ փայտը կոտրելիս 80 կիլոգրամանոց քար  է ընկել իր ոտքին։

«Քայլեցի ու քայլեցի, թվում էր՝  բան չկա, հետո…»,- ուղեկիցներին պատմել է կաղացող նախագահը։

Հիշեցնենք, որ անցած տարեվերջին Լուկաշենկոն մասնակցել էր փայտ կոտրելու առաջնությանն ու փոքրիկ վարպետության դաս անցակցրել՝ բացատրելով, թե ինչպես է ճիշտ կոտրել փայտը։

 

Placeholder