Հունաստանի վարչապետի նստավայրում  հրդեհ է բռնկվել
Քաղաքական
13:17 20/01/2024
Աշխարհ

Հունաստանի վարչապետի նստավայրում հրդեհ է բռնկվել

Հունաստանի վարչապետի նստավայրում՝ Մաքսիմուս պալատում, հրդեհ է բռնկվել։ Այս մասին հայտնել է Հունաստանի կլիմայական ճգնաժամի և քաղաքացիական պաշտպանության նախարարությունը։
Պալատը գտնվում է Աթենքի հենց կենտրոնում։ Հրդեհը բռնկվել է առանձնատան առաջին հարկում գտնվող պահեստում։

«Նախարարությունից հայտնում են, որ մարման աշխատանքներին մասնակցել է 24 հրշեջ՝ յոթ ավտոմեքենայով։

Ռիա նովոստին գրում է, որ հրդեհն արագ մեկուսացվել է, իսկ հրդեհի վնասը չնչին է։ Այժմ հրդեհի հանգամանքները պարզում է  քննչական մարմինը։

Placeholder