«Հրապարակ». ՔՊ-ականներից ոմանք համարձակվել են առարկել Փաշինյանի մտադրությանը
Օրվա մամուլ
09:38 20/01/2024
Հայաստան

«Հրապարակ». ՔՊ-ականներից ոմանք համարձակվել են առարկել Փաշինյանի մտադրությանը

«Հրապարակ» թերթը գրում է.

«Տևական ժամանակ է՝ Նիկոլ Փաշինյանը ներկուսակցական փակ հանդիպումներում, այսպես կոչված, «գաղափարական հարցերի» շրջանակներում խոսում է Սահմանադրությունը փոխելու, ավելի ճիշտ՝ Անկախության հռչակագրից հրաժարվելու անհրաժեշտության մասին՝  համարելով, որ դա է խանգարում Հայաստանի՝ Ադրբեջանի և Թուրքիայի հետ խաղաղություն հաստատելուն։ Բանն այն է, որ Սահմանադրության նախաբանը հղում է անում ՀՀ Անկախության հռչակագրին, որն էլ իր հերթին՝ 1989 թվականի դեկտեմբերի 1-ի «Հայկական ԽՍՀ-ի և Լեռնային Ղարաբաղի վերամիավորման մասին» Հայկական ԽՍՀ Գերագույն խորհրդի և Լեռնային Ղարաբաղի Ազգային խորհրդի համատեղ որոշմանը։

Հռչակագրում ամրագրված է նաև, որ Հայաստանի Հանրապետությունը սատար է կանգնում 1915 թվականին Օսմանյան Թուրքիայում և Արևմտյան Հայաստանում հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործին:  Մեզ ասացին, որ Փաշինյանը զգուշացրել է նաև, որ արտահոսքեր չլինեն, մինչև թիմում գան ընդհանուր հայտարարի։

Մեզ պատմեցին, որ ՔՊ-ականներից ոմանք համարձակվել են առարկել Փաշինյանի մտադրությանը՝ Հռչակագրի մեջ ամրագրված նպատակները վերափոխելու հետ կապված, որոնց թվում՝ Վլադիմիր Վարդանյանը»։

Մանրամասները թերթի այսօրվա համարում։

Placeholder