Թուրքիան կանգնեցրել է հարավից հյուսիս Բոսֆորի նեղուցով նավերի տարանցումը
Տնտեսություն
14:19 21/01/2024
Աշխարհ

Թուրքիան կանգնեցրել է հարավից հյուսիս Բոսֆորի նեղուցով նավերի տարանցումը

Թուրքիայի առափնյա պահպանության գլխավոր վարչությունը հայտնել է, որ առավոտյան ժամը 6-ից նավերի տարանցումը Բոսֆորի նեղուցով հարավից հյուսիս անորոշ ժամանակով դադարեցվել է։ Հայտարարությանն անդրադարձել է «ՌԻԱ նովոստի»-ն։

Ինչպես հետևում է դեպարտամենտի հաղորդագրությունից, նավերի տարանցումը հարավից հյուսիս դադարեցվում է տեղական ժամանակով ժամը 06.20-ից մինչև առնվազն կեսգիշեր։ Հյուսիս-հարավ տարանցումը դադարեցվել է մինչև առավոտյան ժամը 08.40-ն։ Որոշման պատճառները չեն նշվում։

Նաև կիրակի օրը 10 հանգույցից պակաս արագությամբ նավերի տարանցումը Դարդանելիով սահմանափակվել է փոթորկոտ եղանակի պատճառով։

Placeholder