Ուկրաինական զինված ուժերի հրետակոծության հետևանքով Դոնեցկում զոհվածների թիվը հասել է 13-ի
Քաղաքական
14:08 21/01/2024
Աշխարհ

Ուկրաինական զինված ուժերի հրետակոծության հետևանքով Դոնեցկում զոհվածների թիվը հասել է 13-ի

Դոնեցկի Տեքստիլշչիկ միկրոշրջանում գտնվող շուկայի հրետակոծության հետևանքով զոհվածների թիվը հասել է 13-ի։ Այդ մասին Telegram-ում հայտնել է ԿԺԴՀ-ի ղեկավար Դենիս Պուշիլինը։

«Նախնական տեղեկություններով՝ Դոնեցկի Տեքստիլշչիկի միկրոշրջանի շուկայի հրեշավոր հրետակոծության հետևանքով զոհվել է առնվազն 13, վիրավորվել՝ տասը մարդ։ Շուկան հարձակման է ենթարկվել կիրակի օրը, երբ մարդաշատ է եղել»,-գրել է նա։

Ավելի վաղ քաղաքի քաղաքապետ Ալեքսեյ Կուլեմզինը հայտնել էր 12 զոհի մասին։
Ինչպես հավելել է Պուշիլինը, տեղում աշխատում են օպերատիվ ծառայությունները, զոհերի և վիրավորների մասին տեղեկությունների ստացումն ու ճշտումը շարունակվում է։ Կատարվում է նաև արկերի բեկորների որոնում։

Ինչպես հաղորդում է «ՌԻԱ նովոստի»-ի թղթակիցը, ուկրաինական զորքերը 155 մմ տրամաչափի առնվազն վեց արկ են արձակել Կիրովսկի շրջանի Տեքստիլշչիկ միկրոշրջանի վրա, որտեղ գտնվում են շուկաներ և մեծ թվով խանութներ, որոնցից մի քանիսը կրակի են ենթարկվել։ Այս տարածքում միշտ էլ խաղաղ բնակիչներ կան։
 

Placeholder