Արամ Խաչատրյանի ստեղծագործությունները կհնչեն Պետերբուրգում՝ շրջափակման վերացման 80-ամյակի առիթով
Մշակույթ
08:30 22/01/2024
Աշխարհ

Արամ Խաչատրյանի ստեղծագործությունները կհնչեն Պետերբուրգում՝ շրջափակման վերացման 80-ամյակի առիթով

Հունվարի 27-ին Սանկտ Պետերբուրգում՝ «Գազպրոմ Արենայի» բեմում կկայանա համերգ-ռեքվիեմ՝ նվիրված ֆաշիստական Գերմանիայի շրջափակումից Լենինգրադի լիակատար ազատագրման 80-ամյակին։

«Культура Петербурга» կայքը գրում է, որ ներկայացում-համերգը, որի գեղարվեստական ​​և երաժշտական ​​ղեկավարը Յուրի Բաշմետն էր, կուղեկցվի յուրահատուկ բեմադրական, լուսային և վիզուալ էֆեկտներով։ 

Երեկոյի ընթացքում կհնչեն նաև հանրահայտ կոմպոզիտոր Արամ Խաչատրյանի ստեղծագործությունները;

«Ծրագրում կհնչեն ականավոր կոմպոզիտորների՝ Արամ Խաչատրյանի, Դմիտրի Շոստակովիչի ստեղծագործություններ, որոնց կյանքը կապված է եղել մեր քաղաքի հետ»,- նշված է կայքում:

1944 թվականի հունվարի 27-ին վերացվել է Լենինգրադի շրջափակումը, որը տևել է 3 տարի; 

 

 

 
Placeholder
Արամ Խաչատրյանի ստեղծագործությունները կհնչեն Պետերբուրգում՝ շրջափակման վերացման 80-ամյակի առիթով