Davidson Galleries-ում բռնկված հրդեհից տուժել են Պիկասոյի, Ռեմբրանդտի և Գոյայի աշխատանքները
Մշակույթ
16:36 22/01/2024
Աշխարհ

Davidson Galleries-ում բռնկված հրդեհից տուժել են Պիկասոյի, Ռեմբրանդտի և Գոյայի աշխատանքները

 ԱՄՆ-ի Սիեթլ քաղաքում գտնվող  Davidson պատկերասրահում բռնկված հրդեհը վնասել է նկարիչների, այդ թվում՝ Պաբլո Պիկասոյի, Ռեմբրանդի և Ֆրանցիսկո Գոյայի աշխատանքները:

artguide.com կայքը գրում է, որ հրդեհը տեղի է ունեցել այն ժամանակ, երբ պատկերասրահը պատրաստվում էր նոր տարածք տեղափոխվելու համար: Շենքին զգալի վնաս է հասցվել ոչ միայն հրդեհից, այլև ծխից։

«Ծուխը վնասել է արվեստի գործերը, և մենք այժմ գնահատում ենք վնասի չափը: Սակայն պարզվեց, որ այն այնքան էլ էական չէ, որքան ի սկզբանե սպասվում էր։ Մենք հուսով ենք, որ հնարավոր կլինի փրկել մեր ունեցվածքի մեծ մասը», - նշում են պատկերասրահից:

Placeholder
Davidson Galleries-ում բռնկված հրդեհից տուժել են Պիկասոյի, Ռեմբրանդտի և Գոյայի աշխատանքները