Ընտանեկան բռնության զոհերը կարող են ապաստան խնդրել ԵՄ-ում
Իրավունք
09:21 22/01/2024
Աշխարհ

Ընտանեկան բռնության զոհերը կարող են ապաստան խնդրել ԵՄ-ում

Եթե կանայք իրենց հայրենիքում ենթարկվում են գենդերային հիմքով ֆիզիկական կամ հոգեբանական բռնության, այդ թվում ընտանեկան բռնության, ապա կարող են ԵՄ-ում փախստականի կարգավիճակ ստանալ։ Հունվարի 16-ին նման որոշում է կայացրել Եվրամիության Արդարադատության դատարանը (EuGH):

DW-ի փոխանցմամբ, դատարանը քննել է Թուրքիայի՝ քրդական ծագմամբ քաղաքացի կնոջ դիմումը։ Ամուսնալուծված մուսուլմանուհին հայտարարել է, որ ընտանիքն է ստիպել ամուսնության հարցում, իսկ ամուսինը ծեծել  ու սպառնացել է իրեն։  Եթե նա վերադառնար, ապա կյանքին վտանգ էր սպառնում։ Կինը Բուլղարիայում դիմել է  միջազգային պաշտպանության օգնությանը։

«Այս գործը, ըստ էության, կապված է այսպես կոչված «պատվի սպանության» հետ, քննվել է Եվրոպական դատարանում։ Դատարանի որոշմամբ՝ փախստականի կարգավիճակը կիրառվում է, եթե անձը հետապնդվել է իր ռասայի, կրոնի, ազգության, քաղաքական կարծիքի կամ որոշակի սոցիալական խմբի պատկանելու պատճառով և դրա հետևանքով լքել է իր երկիրը։

Դատարանը պարզաբանել է, որ կանայք կարող են դիտարկվել որպես սոցիալական խումբ, և որոշել է՝  եթե նրանք իրենց երկրում «ենթարկվում են ֆիզիկական կամ հոգեբանական, ներառյալ սեռական և ընտանեկան բռնության իրենց սեռի պատճառով», կարող են փախստականի կարգավիճակ ստանալ։

Կանանց կարող են լրացուցիչ պաշտպանություն տրամադրել նույնիսկ այն դեպքում, երբ նրանք «չեն բավարարում փախստականի կարգավիճակ ստանալու պահանջներին»։ Սա վերաբերում է այն դեպքերին, երբ նրանք կանգնած են բռնության զոհ դառնալու, սպանվելու իրական վտանգի տակ»։

Placeholder