«Լազարևյան» ակումբ.  Ադրբեջանի իշխանությունները շարունակում են մրցակցել Նիկոլ Փաշինյանի կառավարության հետ
Քաղաքական
17:39 22/01/2024
Աշխարհ

«Լազարևյան» ակումբ. Ադրբեջանի իշխանությունները շարունակում են մրցակցել Նիկոլ Փաշինյանի կառավարության հետ

«Լազարևյան» ակումբն ու ԱՊՀ երկրների ինստիտուտը հանդես են եկել համատեղ հայտարարությամբ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի 2023 թ. դեկտոմբերի 30-ի հրամանագրի վերաբերյալ՝ ԶԼՄ-ների մեծ մասի լռության ֆոնին։ Հայտարության մեջ նշվում է, որ հրամանագիրը Մամեդ ԷՄին Ռասուլզադեի՝ «Ադրբեջանի ժողովրդավարական հանրապետության հիմնադիրներից մեկի»  140-ամյակին նվիրված միջոցառումների անցկացման մասին է։

«Մեզ համար  ակնհայտ է, որ Ադրբեջանի ղեկավարության որոշումն ունի ցուցադրական բնույթ ու վկայում է երկակի ստանդարտների քաղաքականության մասին, որը վարում է Բաքուն՝ խեղաթյուրելով պատմական փաստերը։ Զայրույթով դատապարտելով և Հայաստանում Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ Հայոց ցեղասպանության դեմ պայքարի հերոս ճանաչված Գարեգին Նժդեհին ֆաշիստների հանցակից անվանելով՝ ադրբեջանցի քարոզիչները գովաբանում են Մամեդ Ռասուլզադեին՝ Ռուսական կայսրության և Խորհրդային Միության ոխերիմ թշնամուն, ով հետևողականորեն համագործակցել է Պիլսուդսկու, Հիտլերի և ԽՍՀՄ ժողովուրդների հետպատերազմյան ամերիկամետ «Ստրուկների ազատագրման կոմիտեի» հետ Թուրքիայում, նրան հռչակում են «Ադրբեջանի հայր», ավելացրնում և երկրպագում են նրա հուշարձանները Ադրբեջանում և վերջին տասը տարվաընթացքում երկրորդ անգամ պետական մակարդակով նշում են նրա հոբելյանը։

Նացիստական բանակի կազմում ադրբեջանական լեգեոնի ստեղծողին հերոսացնելու այս կեղծ փորձը չափազանց տագնապալի է թվում։ Ցավոք, «հաղթանակների տոնի» տրամաբանության մեջ է տեղավորվում այն, որ Ադրբեջանի իշխանությունները շարունակում են Լեռնային Ղարաբաղի տարածքից հայ բնակչության համընդհանուր արտագաղթի ֆոնին։

Մենք առաջին անգամը չէ, որ հայտարարում ենք, որ դրանով Ադրբեջանի իշխանությունները շարունակում են թշնամանք սերմանել և մրցակցել Նիկոլ Փաշինյանի կառավարության հետ Անդրկովկասում պատմական հիշողությունը և ռուսական ազդեցությունը թոթափելու հարցում»,-ասված է հայտարարության մեջ։

Placeholder