Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Բորելը խոսել է Գազայում պատերազմին վերջ տալու համար երկու պետություն ստեղծելու անհրաժեշտության մասին
ԵՄ արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով բարձրագույն ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը ԵՄ ԱԳ նախարարների հանդիպման նախօրեին ասել է, որ ակնկալում է պաղեստինա-իսրայելական հակամարտության լուծումը երկու պետությունների ստեղծման միջոցով։ Նրա խոսքերը մեջբերում է իսրայելական Times of Israel թերթը։
«Այսուհետ ես չեմ խոսի խաղաղ գործընթացի մասին, բայց ցանկանում եմ խնդրի կարգավորում երկու պետությունների ստեղծման հիման վրա»,- Գազետա.ռու-ի հաղորդմամբ, ասել է Բորելը։
Նրա խոսքով,՝ մարդասիրական իրավիճակը Գազայի հատվածում, որտեղ Իսրայելը պայքարում է ՀԱՄԱՍ խմբավորման դեմ, «ավելի վատ չի կարող լինել»։