ԵՄ ԱԳ նախարարներն կքննարկեն հայ-ադրբեջանական կարգավորմանը վերաբերող հարցեր
Քաղաքական
11:17 22/01/2024
Աշխարհ

ԵՄ ԱԳ նախարարներն կքննարկեն հայ-ադրբեջանական կարգավորմանը վերաբերող հարցեր

ԵՄ արտգործնախարարների խորհուրդն  այսօր կհանդիպի Բրյուսելում՝ քննարկելու օրակարգային մի շարք հարցեր, հիմնական կետերն են Ուկրաինայի իրադարձությունները և Իսրայելի ռազմական գործողությունը Համասի դեմ։

Ինտերֆաքսը գրում է, որ քննարկվող հարցերից է լինելու  նաև հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորումը: 

«Միջազգային ընթացիկ իրադարձությունների բաժնի վերաբերյալ մտքերի փոխանակության ժամանակ խորհուրդը կլսի ԵՄ արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով բարձրագույն ներկայացուցիչ Ժոզեպ Բորելի զեկույցը Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների վիճակի վերաբերյալ»,- նշված է կայքում։ 

 

Placeholder
ԵՄ ԱԳ նախարարներն կքննարկեն հայ-ադրբեջանական կարգավորմանը վերաբերող հարցեր