Փաշինյանի մտադրությունը ծայրահեղ այլանդակություն է. Արամ Մանուկյան
Քաղաքական
14:03 22/01/2024
Հայաստան

Փաշինյանի մտադրությունը ծայրահեղ այլանդակություն է. Արամ Մանուկյան

«Սահմանադրությունը փոխելը Թուրքիայի և Ադրբեջանի պահանջն է: Թուրքիան դա պահանջում է, քանի որ Անկախության հռչակագիրը, որին հղում է անում Սահմանադրությունը, անդրադառնում է Ցեղասպանության ճանաչմանը, իսկ Ադրբեջանը՝ Հռչակագրի՝ 1989-ի դեկտեմբերի 1-ի ՀԽՍՀ և ԼՂ վերամիավորման մասին որոշմանը հղում կատարելու համար:Փաշինյանի մտադրությունը ծայրահեղ այլանդակություն է»,-Aravaot-ի հետ զրույցում ասել է ՀՀ Գերագույն խորհրդի և Ազգային ժողովի նախկին պատգամավոր, «Հայ ազգային կոնգրես» կուսակցության փոխնախագահ  Արամ Մանուկյանը:

Քաղաքական գործիչը հարց է հնչեցնում՝ ինչո՞ւ Լևոն Տեր-Պետրոսյանի, Ռոբերտ Քոչարյանի կամ Սերժ Սարգսյանի կառավարման օրոք այդպիսի պահանջ չի ներկայացվել Երևանին.  «Որովհետև պահանջում են նրանից, ով թույլ է, վախեցած և պատրաստ զիջումների»։

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում։

 

Placeholder
Փաշինյանի մտադրությունը ծայրահեղ այլանդակություն է. Արամ Մանուկյան