Sky Sports. Մխիթարյանը «Ինտեր»-ի թալիսմանն է
Աշխարհում
12:57 23/01/2024
Հայաստան

Sky Sports. Մխիթարյանը «Ինտեր»-ի թալիսմանն է

Sky Sports իտալական պարբերականն անդրադարձել է Միլանի «Ինտեր» ֆուտբոլային ակումբում հանդես եկող հայաստանցի ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանին խաղին՝ նրան ներկայացնելով, որպես «Ինտեր»-ի թալիսման։

«Միկի, Միկելե կամ էլ Պիպո Ֆրանկոյի նմանակ։ Ինչպես ուզում եք անվանեք նրան, բայց Հենրիխ Մխիթարյանը գնալով անփոխարինելի է դառնում։ Հայ խաղացողը1973 րոպե է խաղացել մրցաշրջանում, հենց նրանն է ամենից հաճախ օգտագործում  Ինձագին: Թեև նա 35 տարեկան է և չունի նռնականետի կազմվածք, սակայն Արթուրի հետ միասին ամենաշատ հարվածներն է կատարել մրցաշրջանում»,-գրել է  իտալական պարբերականը՝ ամփոփելով, ահա թե ինչու է ակումբը 2 տարով երկարացրել պայմանագիրը, և ինչու Ինձագին երբեք չի փոխարինում նրան։

Նշենք, որ Իտալիայում Մխիթարյանին հաճախ են նմանեցնում իտալացի կոմիկ դերասան Պիպո Ֆրանկոյին։



Placeholder
Sky Sports. Մխիթարյանը «Ինտեր»-ի թալիսմանն է