Դատախազությունը մանրամասներ է հայտնել Սոչիում հայ հումորիստի սպանության վերաբերյալ
Իրավունք
14:04 23/01/2024
Տարածաշրջան

Դատախազությունը մանրամասներ է հայտնել Սոչիում հայ հումորիստի սպանության վերաբերյալ

Կրասնոդարի դատախազության վերասհկողության ներքո է գտնվում Սոչում ՈւՀԱ-ի հայ մասնակցի սպանության դեպքի առթիվ հարուցված քրեական գործը։ «Ռիա Նովոստի»-ին դատախազությունից հայտնել են, որ Մախաչկալայի «Լահմաջու» և Սոիի «Իմ թիմը» ակումբների անդամների միջև հունվարի 18-ի գիշերը «Ժեմչուժինա» հյուրանոցի մոտ ծեծկռտուք է տեղի ունեցել։

Մախաչկալայից եկած թիմի մասնակիցներից մեկը  մի քանի հարված է հասցրել մրցակցին, նա ընկել է հենապատից՝ ստանալով գլխի բաց վնասվածք, գանգի ոսկորների կոտրվածք, ինչպես նաև գլխուղեղի կոնտուզիա։ Տուժածը ստացած վնասվածքներից հիվանդանոցում մահացել է։ 
Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՌԴ ՔՕ 111-րդ հոդվածի 4-րդ մասով (դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը):

«Քննության ընթացքն ու արդյունքները դրված են Սոչիի դատախազության վերահսկողության ներքո»,-նշել են դատախազությունից։

Հիշեցնենք, որ Սոչիում Ուրախների և հնարամիտների ակումբի (КВН) փառատոնի ժամանակ ծեծկռտուքի հետևանքով մահացել է 31-ամյա հումորիստ Ամիրան Գևորգյանը։ Նա կռվի է բռնվել դաղստանցի 32-ամյա Արթուր Ռասուլովի հետ։ Վերջինը հետախուզման մեջ է։

Placeholder
Դատախազությունը մանրամասներ է հայտնել Սոչիում հայ հումորիստի սպանության վերաբերյալ