Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
«Փաստ». «Գողական ապերները» քպական շրջանակներին պատին են դեմ տվել. Մանրամասներ
«Փաստ» թերթը գրում է.
«Անցած տարեվերջին մամուլում տեղեկություններ տարածվեցին, որ Ալավերդու «գողականները» ծեծել են քպական պատգամավոր Արեն Մկրտչյանին: Նշվում էր, որ «վեճը եղել է քաղաքական հողի վրա. բանն այն է, որ Ալավերդիում իշխանությունը բարեհաջող «զավթելուց» հետո, ըստ պայմանավորվածության, Ալավերդու քաղաքապետի երրորդ տեղակալ էր նշանակվելու քաղաքի կիսագողական շրջանակներին հարող հայտնի «Սանահինցի Արմենչոն»:
Խոստումը չի կատարվել, և Արեն Մկրտչյանի մասնակցությամբ «սխոդկի» ժամանակ քաղաքի «գողական ապերները» քպական շրջանակներին պատին են դեմ տվել, բանը հասել է ծեծկռտուքի»: Ալավերդիում իրականացված իշխանազավթման հիմնական գործող անձանցից մեկը՝ Արեն Մկրտչյանը, շտապել էր հերքել այս տեղեկությունները՝ դրանք որակելով «էժանագին, ծիծաղաշարժ սուտ»:
Իրականում, Ալավերդու մեր աղբյուրները ոչ միայն փոխանցում են, որ նման միջադեպ իսկապես եղել է, այլև ներկայացնում են ուշագրավ նոր մանրամասներ: Զերծ մնալով «դետալներին» անդրադառնալուց՝ միայն նշենք, որ, մեր ունեցած տեղեկություններով, «սխոդկան» եղել է Հաղպատում՝ հայտնի «Քեֆիլյան» ռեստորանում, կամ, ինչպես տեղացիներն են ասում, «Քեֆոյի օբյեկտում»»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում