Իսրայելցի գերիների հարազատները ներխուժել են խորհրդարան
Քաղաքական
09:38 23/01/2024
Տարածաշրջան

Իսրայելցի գերիների հարազատները ներխուժել են խորհրդարան

Իսրայելցի պատանդների հարազատները ներխուժել են Քնեսեթի ֆինանսական հարցերով հանձնաժողովի նիստի դահլիճ՝ պատգամավորներից պահանջելով միջոցներ ձեռնարկել իսրայելցիներին Համասի գերությունից ազատելու համար։

The times of Israel-ի փոխանցմամբ, առևանգվածների լուսանկարներով մարդիկ ներխուժել են խորհրդարանի դահլիճ, որտեղ այդ պահին քննարկվում էին Իսրայելի բանկի և բյուջեի հետ կապված հարցեր։

Խորհրդարան ներխուժած հարազատները բղավել են. «Չեք նստելու այստեղ, քանի դեռ նրանք այնտեղ մահանում են»։

Խորհրդարանականները կանչել են անվտանգության ծառայության աշխատակիցներին, լսել են առևանգվածների հարազատների պահանջները։ Նրանք, ի թիվս այլ բաների, առաջարկել են փրկագին տալ։

Քնեսեթի հանձնաժողովի ղեկավար Գաֆնին խոստացել է ընտանիքների մտահոգությունները փոխանցել վարչապետ Բենիամին Նեթանյահուին և հավելել, որ ինքը «ամեն ինչ կանի»՝ օգնելու նրանց երեխաների, եղբայրների և կանանց վերադարձին։


 

Placeholder
Իսրայելցի գերիների հարազատները ներխուժել են խորհրդարան