Մտածում եմ՝ «Հայոց պատմության» դասագրքի հեղինակը դիտմամբ է դասագիրքը հեղեղել «ոչ էական» վրիպակներով, որ էականը չտեսնենք. Կարո Վարդանյան
Կրթություն, գիտություն
17:28 24/01/2024

Մտածում եմ՝ «Հայոց պատմության» դասագրքի հեղինակը դիտմամբ է դասագիրքը հեղեղել «ոչ էական» վրիպակներով, որ էականը չտեսնենք. Կարո Վարդանյան

«Ի՞նչ է նշանակում 60 էջից ավելի վրիպակներ, սխալներ։ Ակամա սկսում եմ մտածել, որ «ոչ էական,  մասնագիտական» սխալները, վրիպումները ուշադրությունը շեղելու համար են, հեղինակը դիտմամբ է հեղեղել այդքան մանր-մունր վրիպակներով, որպեսզի էականը չտեսնենք այդքան սխալների մեջ»,- 7-րդ դասարանի «Հայոց պատմություն» առարկայի դասագիրքը չեղարկելուն ուղղված «Խոտանել խեղաթյուրված դասագիրքը» միջոցառումների հերթական քննարկման ժամանակ ասաց գրող, գրականագետ Կարո Վարդանյանը։

Նա հարցադրում արեց՝ արդյո՞ք  դասագիրքը թերթողները, ընթերցողները  զգացողություն են ունենում, որ մեր ողջ պատմական ընթացքն ազատագրական պայքարի ընթացք է։

Կարո Վարդանյանի խոսքով, պատվիրված աղբյուրներն արդեն հետագա պատմաբանների համար դառնում են աղբյուրներ, սկսում է գիտական ուսումնասիրությունների հիմքում ունենալ նման կեղծված աղբյուրներ։

Մանրամասն՝ տեսանյությում։ 

Placeholder