Ինչպե՞ս է պատահում, որ այսօր լակոտների է տրվում դասագիրք գրելու պատասխանատու գործը.  Հակոբ Ավետիքյան
Կրթություն, գիտություն
18:02 24/01/2024
Հայաստան

Ինչպե՞ս է պատահում, որ այսօր լակոտների է տրվում դասագիրք գրելու պատասխանատու գործը. Հակոբ Ավետիքյան

«Վերջին 200 տարվա ընթացքում ինչքան դասագիրք ենք ունեցել, հեղինակավոր մարդիկ են գրել։ Նրանք կարողացել են մեր սերունդները դաստիարակել։ Ինչպե՞ս է պատահում, որ այսօր, ներողության  արտահայտության համար, լակոտների է տրվում նման  պատասխանտու գործը»,- 7-րդ դասարանի «Հայոց պատմություն» առարկայի դասագիրքը չեղարկելուն ուղղված «Խոտանել խեղաթյուրված դասագիրքը» միջոցառումների հերթական քննարկման ժամանակ ասաց  «ԱԶԳ» շաբաթաթերթի գլխավոր խմբագիր Հակոբ Ավետիքյանը։

Նա նշեց, որ պետք է տարբեր քայլեր մշակել, իրականացնել, որպեսզի ոչ միայն այս դասագրքի գործածության վերջը տան, նաև նման  այլ դասագրքեր հետագայում չունենալ։

Քննարկման վերջում հայտարարվեց, որ «Խոտանել խեղաթյուրված դասագիրքը» միջոցառումների շարքի նախաձեռնող խումբը ժամանակ է տալիս ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանին՝ «Հայոց պատմություն» 7-րդ դասարանի դասագիրքը խոտանալ, չեղակելու որոշում կայացնել առաջիկա 72 ժամում, հակառապ դեպքում նախաձեռնող խումբը հունվարի 29-ին ժամը 11։00-ին ԿԳՄՍ նախարարության դիմաց կանցկացնի հրապարակային բողոքի ակցիա՝ պահանջելով նախարարի հրաժարականը։ 

Մանրամասն՝ տեսանյութում։

Placeholder