Արցախահայության իրավունքների և ՀՀ անվտանգության պաշտպանության պահանջով ցույցեր կանցկացվեն եվրոպական ավելի քան 50 քաղաքներում
Աշխարհում
08:30 24/01/2024
Աշխարհ

Արցախահայության իրավունքների և ՀՀ անվտանգության պաշտպանության պահանջով ցույցեր կանցկացվեն եվրոպական ավելի քան 50 քաղաքներում

Հունվարի 27-ին և 28-ին, եվրոպական ավելի քան 50 քաղաքներում  արցախահայության իրավունքների և Հայաստանի Հանրապետության անվտանգության պաշտպանության պահանջով կայանալու են հանրահավաքներ;

Վրաստանի հայ համայնքից տեղեկանցում են, որ Թբիլիսիում ցույցը կկայանա հունվարի 28-ին, ժամը` 14:30-ին Եվրոմիության ներկայացուցչության գրասենյակի դիմաց հետևյալ պահանջներով` 

Պաշտպանել արցախահայության իրավունքները
Ազատ արձակել հայ ռազմագերին և պատանդներին
Պաշտպանել Հայաստանի Հանրապետության անվտանգությունը
Պատժամիջոցներ կիրառել Ադրբեջանի դեմ։ 

Placeholder
Արցախահայության իրավունքների և ՀՀ անվտանգության պաշտպանության պահանջով ցույցեր կանցկացվեն եվրոպական ավելի քան 50 քաղաքներում